‘ԻՊ գրոհայինները հաստատել են «ռազմական նախարար» աշ-Շիշանիի մահվան մասին լուրը’

1850

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հաստատել է իր առաջնորդներից մեկի՝ Թարխան Բատիրաշվիլիի զոհվելու լուրը, ով հայտնի է նաև որպես Աբու Ումար աշ-Շիշանի (Չեչեն): Լրատվական գործակալությունների տվյալներով՝ աշ-Շիշանին զոհվել է Իրաքի Շիրկատ քաղաքի մոտ մղվող մարտերի ընթացքում, որը ԻՊ-ի վերահսկողության տակ է գտնվում:

Ջիհադիստների «ռազմական նախարարի» մահվան լուրն առաջին անգամ չէ, որ տարածվում է: Վերջին անգամ նման լուր տարածվեց այս տարվա մարտին: Իրաքի իշխանություններն առայժմ պաշտոնապես չեն հաստատել լրատվական գործակալությունների հաղորդած լուրը:

Աբու Ումար –Շիշանին համարվում է ԻՊ-ի զինված կազմավորումների հրամանատարը:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Ասադ. Պուտինը ոչ մի անգամ ինձ չի խնդրել թողնել պաշտոնը’
Հաջորդ հոդվածը‘Ռանյերի․ ««Լեսթերը» չի հանձնվելու»’