‘ԻՊ գրոհայիններն Իրաքում մահապատժի են ենթարկել 300 խաղաղ բնակչի’

1214

«Իսլամական պետության» գրոհայինները Իրաքի Էլ-Քայմ քաղաքում (արևմտյան Անբար նահանգում)մահապատժի են ենթարկել 300 մարդու: Այդ մասին հաղորդել է Iraqi News-ը՝ հղում անելով Նաիմ Գաում նահանգի խորհրդում ցեղապետերի խմբի ղեկավարին: Վերջինիս խոսքով՝ ջիհադիստների զոհ են դարձել խաղաղ բնակիչներ, որոնք մեղադրվել են Իրաքի պետանվտանգության ուժերի հետ համագործակցության մեջ:

Ավելի վաղ՝ ապրիլի 8-ին, Անբար նահանգի խորհրդի նախագահ Սաբահ Կարհուտը հայտարարել էր ԻՊ գրոհայիններից նահանգն ազատագրելու գործողության մեկնարկը: Նրա գնահատականներով՝ ռազմական գործողություններին մասնակցելու են ավելի քան տասը հազար տեղացի մարտիկներ:

Անբարը Իրաքի ամենախոշոր նահանգն է: Այն սահմանակից է Սիրիային, Հորդանանին և Սաուդյան Արաբիային:  Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հիմնադիր խորհրդարանի անդամ Արամ Հակոբյանը 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի’
Հաջորդ հոդվածը‘Իտալացի ամենափնտրվող մաֆիոզին ձերբակալվել է Իսպանիայում’