‘ԻՊ գրոհայիններն իրենց ռումբերի համար օգտագործում են 20 երկրների արտադրած նյութեր’

1015

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայիններն իրենց պայթուցիկ սարքերը պատրաստում են ազատ վաճառվող բաղադրանյութերից, որոնք արտադրում են աշխարհի 20 երկրների ընկերություններ, ասվում է բրիտանացի փորձագետների զեկույցում:

Լոնդոնում տեղակայված Conflict Armament Researc ընկերության անցկացրած hետազոտության տվյալներով՝ ԻՊ-ի ջիհադիստները պայթուցիկների արտադրությունը հասցրել են գրեթե արդյունաբերական մակարդակի:

Իրաքում և Սիրիայում ջիհադիստների կողմից ռումբեր պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրանյութերի մեծ մասն արտադրում են թուրքական և իրանական ընկերությունները: Սակայն ահաբեկիչներն օգտագործում են նաև ԱՄՆ-ի, Բրազիլիայի, Չինաստանի և Ճապոնիայի ընկերությունների արտադրանքը:

Ինչպես պարզել են փորձագետները, պայթուցիկ նյութերի համար ամենաշատ օգտագործվող նյութը ամոնիումի նիտրատն է, իսկ ռումբի հեռակառավարման համար ամենահարմար սարքը՝ Nokia 105 բջջային հեռախոսը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Չորեքթաթ սողում էի հատակին` փորձելով հեռանալ խցից. խնդրելով, որ ինձ խուց չուղարկեն. Գասպարի’
Հաջորդ հոդվածը‘Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը’