‘
«Իսլամական պետության» գրոհայինները հրապարակել են ամերիկացի պատանդի՝ Աբդուլ-Ռահման Քասիգի մահապատժի տեսաերիզը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաստատել է Քասիգի զոհվելու փաստը և ջիհադականների գործողություններն անվանել է բացարձակ չարիքի ակտ:
ԻՊ-ի տեսաուղերձում նաև մեթոդաբար և մանարկրկիտ պատկերված է սիրիացի 18 զինվորականների գլխատման արարողությունը: Տեսաերիզում երևացող գրոհայինները իրենց դեմքը չեն թաքցնում և ամերիկացի զինվորականներին սպառնում են նրանց հետ հաշիվ տեսնել Իրաքում:
Ամերիկացի Քասիգը գերի էր ընկել անցյալ տարվա հոկտեմբերին Սիրիայի արևելքում: Արդեն գերության մեջ նա իսլամ էր ընդունել և իրեն կոչել Աբդուլ-Ռահման: Մինչ այդ նրա անունը Փիթեր էր: 2012 թ. վերջին նա հիմնել էր բարեգործական SERA կազմակերպությունը, որն զբաղվում էր փախստական սիրիացիներին առաջին անհրաժեշտության օգնություն, դեղարայք և սնունդ մատակարարելով: Փոխանցում է BBC-ն:
‘