‘ԻՊ-ի գրոհայինները Սիրիայում հարյուրավոր պատանդներ են վերցրել’

1058

Սիրիայում գործող «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները հայտարարել են, որ երկրի արևելքում՝  Դայր Էզ-Զաուր քաղաքի վրա գրոհի արդյունքում  400 խաղաղ բնակիչների պատանդ են վերցրել:

Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի  սիրիական կենտրոնի տվյալներով՝ գրոհայինների հարձակման արդյունքում զոհվել է 135 մարդ՝ 85 խաղաղ բնակիչ և կառավարական զորքերի 50 զինվոր: Սիրիայի պետական լրատվամիջոցներն ավելի մեծ թվեր են նշում՝ պնդելով, որ հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 300 խաղաղ բնակիչ:

Իսլամիստները գրոհն սկսել են՝ առաջ թողնելով պայթուցիկով «զինված» մահապարտներին, որոնց հետևել են հիմնական ուժերը:

Մոնիթորինգի սիրիական կենտրոնի տվյալներով՝ ԻՊ գրոհայինները խաչել  և գլխատել են պատանդներից մի քանիսին:

Նույն կենտրոնը տվյալներ է հրապարակել, որոնց համաձայն՝ ԻՊ-ն ներկայումս վերահսկում է քաղաքի 60 %-ը, սակայն դեռ մոտավորապես 200 հազար մարդ պաշարված են կառավարության վերահսկողության տակ գտնվող շրջաններում: Չճշտված տվյալներով՝ քաղաքում արդեն սովահարության հետևանքով մահվան դեպքեր են գրանցվել: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Նախարարություն.Կիրակի արձանագրվել է H1N1 վարակով 2 հիվանդի մահ’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Ձեռի հետ՝ Սերժիկի ու իր պատժիչ ջոկատների մասին’