‘ԻՊ-ի գրոհայինները տեսանկարել են իսրայելցի արաբի սպանությունը’

931

«Իսլամական պետություն» խմբավորումը պատանդի սպանության հերթական տեսաերիզն է հրապարակել, որում պատանի գրոհայինը կրակում է իսրայելցի արաբին, ում ջիհադիստները մեղադրում էին լրտեսության մեջ:

ԻՊ-ի գրոհայինների խոսքերով՝ 19-ամյա Մուհամադ Սաիդ Իսմայիլ Մուսալամը, օտարերկրյա ջիհադիստ ձևանալով ՝իրենց է միացել Սիրիայում, սակայն հետագայում խոստովանել է, որ աշխատում է իսրայելական հետախուզության համար:

Մուսալամի հարազատները և Իսրայելի իշխանությունները հերքում են, որ նա լրտես է եղել:

Մուսալամի հայրը հայտնել է, որ որդին կորել է 2014 թ., երբ որպես զբոսաշրջիկ՝ մեկնել է Թուրքիա: Վերջին անգամ նրանք հեռախոսով խոսել են այն ժամանակ, երբ Մուհամադը եղել է Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետության» գրոհայինների հենակայանը համարվող  Ռաքքայում:

Տեսագրության մեջ պատանի դահճին, որն արտաքուստ մոտավորապես 12 տարեկան է, ուղեկցում է մեծահասակ գրոհային, որը ֆրանսերեն է խոսում և սպառնալիքներ է տեղում Ֆրանսիայում ապրող հրեաների հասցեին: Այնուհետև պատանին կրակում է նարնջագույն շապիկ հագած պատանդի գլխին ու մի քանի կրակոց էլ արձակում է արդեն ընկած մարմնի վրա:

Փետրվարին ԻՊ-ի գրոհայինները Լիբիայում հրապարակել էին 21 եգիպտացի ղպտիների սպանության տեսագրությունը. նրանք բոլորը գլխատվել էին:

 Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Դադաևն իրեն մեղավոր չի ճանաչում Նեմցովի սպանության մեջ’
Հաջորդ հոդվածը‘Կազանի «Ադմիրալ» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, կան վիրավորներ և մեկ զոհ’