‘ԻՊ-ի դաշտային հրամանատարը խոստացել է ներխուժել Ռուսաստան’

1694

«Իսլամական պետության» դաշտային հրամանատար Թարխան Բատիրաշվիլին, որ ավելի հայտնի է որպես Օմար ալ-Շիշանի, սպառնացել է ներխուժել Ռուսաստան: Այդ մասին հաղորդել է Bloomberg-ը՝ հղում անելով գրոհայինի հոր խոսքերին:

Ավագ Բատիրաշվիլին լրագրողներին պատմել է, որ որդին օրերս զանգահարել է իրեն և խոսակցության ընթացքում ասել է. «Մի անհանգստացիր, հայրիկ, ես կվերադառամ տուն ու ցույց կտամ էդ ռուսներին»: Ալ-Շիշանին խոստացել է իր հետ բերել հազար իսլամիստի և «վրեժ լուծել Մոսկվայից»:

Ավելի վաղ «Իսլամական պետության» գրոհայինները համացանցում տեղադրել էին տեսագրություն, որում պատերազմ սանձազերծելու սպառնալիքներ էին հնչում: Տեսագրության մեջ գրոհայինները կանգնած էին սիրիական Ռաքքա նահանգի ռազմական օդանավակայաններից մեկից գրավված սովետական հին կործանիչի կողքին: Իսլամիստներից մեկը դիմում է Ռուսաստանի նախագահին՝ հայտարարելով, որ մտադիր են «ազատագրել Չեչնիան և Կովկասը» և այնտեղ ստեղծել «իսլամական խալիֆայություն»:  Ի պատասխան՝ Ռամզան Կադիրովը խոստացել էր ոչնչացնել ահաբեկիչներին, եթե նրանք համարձակվեն ներխուժել Ռուսաստանի տարածք: Փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Բեռնար Շալանդ. «Մենք պետք է կռվենք և պայքարենք մինչև վերջ»’
Հաջորդ հոդվածը‘Եվրո-2016. Այսօրվա խաղերի ազդագիր’