‘ԻՊ-ի մարդասպանների մոլեգնությունը պայմանավորված է Դուբայից ներկրվող «սարսափի հաբերով»’

1181

«Ամֆիտամին» ուժեղ թմրամիջոցը, որ քաջություն ու ֆիզիկական դիմացկունություն է հաղորդում մարդուն, առաջին անգամ օգտագործվել է Կահիրեում, II Giornal-ի ընթերցողներին պատմել է Ջան Միքալեսսինը: Բոլորն այն կոչում են «սարսափի լուծույթ»:  «Այն ծաղկում ապրեց «արաբական գարնան» հետ միասին ու եռանդ հաղորդեց իսլամիստ զանգվածներին, որոնք պատրաստ էին զոհաբերվել ոստիկանության ու զինվորականների հարվածների տակ, Թունիսից մինչև Եգիպտոս, Լիբիայից մինչև Սիրիա»,- ասվում է հոդվածում:

Բայց այսօր այն դարձել է Մերձավոր Արևելքի մղձավանջը. այդ մահաբեր թմրամիջոցի «պարգևած» ոգևորության պահին մարդիկ սպանում են ժպիտը դեմքներին և դատարկ գլուխներով: Քրդերը վկայում են, որ Քոբանիում զոհված բազմաթիվ գրոհայինների գրպաններում գտել են այդ թմրամիջոցը: Ամերիկյան հետախուզությունը քննության է ենթարկել այն ձայներիզները, որոնցում բրիտանացի գրոհային Ջիհադի Ջոնն է, ով իրականացրել է արևմտյան պատանդների մահապատիժը: Քննությունը ցույց է տվել, որ դահիճը եղել է ամֆետամինի ազդեցության տակ, գրում է Միքալեսսինը:

Այդ թմրամիջոցն օգտագոծելու մասին առաջին անգամ պատմել են 2011 թ.  ոստիկանությունում հայտնված ցուցարարները: Նրանք խոստովանել են, որ ցույցերի կազմակերպիչներից ստացել են զարմանահրաշ հաբեր, որոնք քաջություն և ուժ են հաղորդում: «Մուսուլման եղբայրներին» այն ժամանակ այդ հաբերը մատակարարում էին Դուբայից և Քաթարից:

Այսօր կասկածներ կան, որ «կապտագոն» կոչվող այդ դեղամիջոցը ի վիճակի է ԻՊ-ի գրոհայինների ֆանատիզմը վերածելու անասնական մոլեգնության: Այդ հաբերը, որ արտադրվում են Քաթարում, Դուբայում, հիմա՝ նաև ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, իսկապես վերածվել են պատերազմի  և ահաբեկչության վառելանյութի, եզրակացնում է հոդվածի հեղինակը:

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն ճնշում է Թուրքիային՝ հակառուսաստանյան պատժամիջոցների պատճառով’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Բոսնիայի ոստիկանությունը կանխել է մահափորձը Էմիր Կուստուրիցայի դեմ’