‘ԻՊ-ի շարքերում առնվազն 650 ծայրահեղականներ կան Գերմանիայից’

832

ԳԴՀ ներքին գործերի նախարարությունը առնվազն 650 արմատական իսլամիստների տվյալներ ունի, ովքեր մեկնել են Սիրիա և Իրաք՝ կռվելու «Իսլամական պետություն» խմբավորման շարքերում, հաղորդել է գերմանական ՆԳՆ ղեկավար Թոմաս դե Մեզիերը:

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ ուժային կառույցներին հայտնի են գրեթե 650 ջիհադականներ Գերմանիայից, որոնք մեկնել են Սիրիա և Իրաք՝ կռվելու ԻՊ-ի կողմում: «Նաև ստույգ տեղեկություններ կան» ավելի քան հազար հոգու մասին, որոնք հավանական վտանգ կարող են ներկայացնել ազգային անվտանգությանը, նշել է նախարարը  «Թշնամի՝ սեփական երկրում. ովքե՞ր են իսլամիստ ահաբեկիչները» թեմայով հեռուստատեսային թոք-շոուի ընթացքում:

2014 թ.սեպտեմբերի 12-ին Բեռլինը պաշտոնապես արգելել է «Իսլամական պետություն» խմբավորման գործունեությունը  Գերմանիայի Դաշնային Հանրապետության տարածքում: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘«Համբուրգ» — «Բորուսսիա». Դորտմունդցիների հավանական կազմը’
Հաջորդ հոդվածը‘ՆԱՏՕ. Նեմցովի սպանությունը կապ ունի Ուկրաինայի դեպքերի հետ ‘