‘ԻՊ-ն Իրաքում և Սիրիայում թալանած արժեքները վաճառում են Արևմուտքի հավաքորդներին’

721

«Իսլամական պետության» գրոհայինները Իրաքում և Սիրիայում թալանած տասնյակ միլիոնների արժեքներն ուղղակի վաճառում են Արևմուտքի, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի հավաքորդներին: Այդ մասին հաղորդում է Times-ը: «Կապ հաստատելու համար ԻՊ գրոհայինները սեփական խողովակներն են գործի դնում»,- թերթը մեջբերում է Եվրոպոլի նախկին փոխտնօրեն, Բելգիայի ոստիկանության դաշնային խորհրդի ղեկավար Վիլլի Բրյուգմանի խոսքը: Վերջինս տեղեկացրել է, որ ԻՊ խմբավորման և նրանց կողմնակիցների կողմից թալանվել են ավելի քան հազար պատմական վայրեր, տաճարներ, և իրավապահ մարմինները կարողացել են ետ խլել այդ թալանի ընդամենը մեկ տոկոսը, մասնավորապես՝ Գերմանիայում և ԱՄՆ-ում:

Թալանը դուրս է բերվում այն նույն ճանապարհով, որով կատարվում է նավթի և զենքի մաքսանենգությունը:

Արևմտյան հավաքորդների շրջանում մեծ պահանջարկ են վայելում հատկապես որմնանկարները, քարակառույց պատի  դրվագները, որոնք հաճախ պոկվել են բուլդոզերի կամ այլ տեխնիկայի օգնությամբ: Իրաքի հատուկ ծառայությունների տվյալներով՝ միայն սիրիական Էն-Նաբաք հնագույն քաղաքի մերձակա քրիստոնեական սրբավայրերի թալանի արդյունքում գրոհայիններն ստացել են առնվազն 40 մլն դոլար: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Թեհրան. Մոնիսը հետախուզվում էր խարդախության կասկածանքով’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. ԿՀՎ-ին խոշտանգումների առաջարկ արած հոգեբանները միլիոններ են վաստակել’