‘
«Իսլամական պետության» գրոհայինները կիրակի օրը տեսագրություն են տարածել, որում պատկերված է ԻՊ-ի հետ կապ ունեցող լիբիական գրահայինների կողմից եթովպացի առնվազն 30 քրիստոնյաների մահապատիժը:
Մոտավորապես կեսժամանոց տեսագրության մեջ ցուցադրվում է քրիստոնյաների երկու առանձին խմբերի սպանությունը Լիբիայի արևելյան և հարավային նահանգներում. առաջին դեպքում մարդկանց գլխատում են, երկրորդում սպանում են՝ կրակելով գլխին:
Եթովպիայի իշխանությունները խստորեն դատապարտել են սպանությունները, միևնույն ժամանակ՝ տեղեկացրել են, թե առայժմ չեն կարող հաստատել, որ սպանվածները Եթովպիայի քաղաքացիներ են:
«Իսլամական պետություն» խմբավորումը, որում ընդգրկվել են նաև Իրաքում «Ալ-Քաիդայի» հետևորդները, ներկայումս վերահսկում է Իրաքի և Սիրիայի տարածքի մեկ երրորդը և հաշվեհարդար է տեսնում բոլոր նրանց նկատմամբ, ում համարում է «անհավատ», առաջին հերթին՝ քրիստոնյաների, ինչպես նաև՝ այլ փոքրամասնությունների, այդ թվում նաև՝ այն մուսուլմանների, ովքեր համամիտ չեն «մաքուր իսլամի» իրենց մեկնաբանությանը: Փոխանցում է BBC-ն:
‘