‘ԻՊ-ն ստանձնել է Տաջիկստանում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը’

1960

Տաջիկստանում տեղի ունեցած միջադեպը, որի արդյունքում զոհվել են օտարերկրյա քաղաքացիներ, հնարավոր է՝ ծրագրված հարձակում է եղել:

ՆԳՆ-ում խոսում են հնարավոր կողոպուտի, ավազակային հարձակման, սպանության կամ նույնիսկ ահաբեկչական գործողության մասին:

Նախօրեին Դանգարինյան շրջանում վրաերթի են ենթարկվել արտասահմանցի չորս զբոսաշրջիկներ՝ ԱՄՆ՝ երկու, Նիդեռլանդների՝ մեկ, և Շվեյցարիայի՝ մեկ քաղաքացի:

ՆԳՆ-ի տվյալներով՝ արտասահմանցի հեծանվորդներին վրաերթի է ենթարկել Նուրեկ քաղաքի 21-ամյա մի բնակչի վարած ավտոմեքենան: Վրաերթից հետո ավտոմեքենայում գտնվող մարդիկ արտասահմանցիների վրա են հարձակվել դանակներով ու հրազենով: Այնուհետև ավտոմեքենան հեռացել է դեպքի վայրից, սակայն շուտով այն հայտնաբերվել է մոտակա գյուղի տարածքում, որտեղ էլ կասկածյալներից մեկը ձերբակալվել է, իսկ երկուսը, որոնք դիմադրություն են ցույց տվել ոստիկանությանը, սպանվել են:

Երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնը ցավակցություն է հայտնել արտասահմանցիների մահվան կապակցությամբ, որը տեղի է ունեցել, փաստորեն, պաշտոնապես զբոսաշրջության տարի հայտարարված շրջանում, և կատարվածը բնութագրել է «դաժան ակտ»:

ԻՊ-ն ստանձնել է հարձակման պատասխանատվությունը:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Թրամփի նոր նախաձեռնությունը’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Բոստանջյանը վայր է դրել մանդատը’