ԻՊ-ն ստանձնել է Քաբուլում հնչած պայթյունի պատասխանատվությունը

165

Քաբուլում Ռուսաստանի հյուպատոսարանի շենքի մոտ որոտացած պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Իսլամիստների հայտարարության մեջ ասվում է, որ մահապարտ ահաբեկիչը իրեն պայթեցրել է մի խումբ մարդկանց մոտ, որոնց մեջ եղել են նաև ռուսաստանցիներ։

Թալիբների կառավարության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել, երբ դարպասի մոտ պահակազորը գնդակահարել է ահաբեկչին։

Սա վերջին ամիսների ընթացքում Աֆղանստանում առաջին հարձակումը չէ, որ վերագրվում է «Իսլամական պետությանը»։ «Թալիբան» շարժման ձևավորած կառավարությունն ահաբեկչական գործողությունից հետո խոստացել է ավելի լուրջ միջոցներ ձեռք առնել դիվանագիտական առաքելությունների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։

Փոխանցում է euronews-ը։ 

Նախորդ հոդվածըUS Open․ Նադալը լքում է մրցաշարը, Ռուբլյովը հաջորդ փուլում է
Հաջորդ հոդվածըԱԺ նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանն արդարացվել է