‘
Ծայրահեղական «Իսլամական պետություն» խմբավորումը երեքշաբթի տարածել է երկրորդ տեսագրությունը՝ բրիտանացի գերի ընկած լրագրող Ջոն Քենթլիի մասնակցությամբ: Ինչպես հաղորդել է BBC-ն, այս տեսագրությունը հայտնվել է առաջինից մեկ շաբաթ անց:
Տեսագրության մեջ Քենթլին՝ The Sunday Times, The Sun и The Sunday Telegraph թերթերի նախկին ռազմական լուսանկարիչը և թղթակիցը, ասում է, որ Միացյալ Թագավորությունը լքել է իրեն: Ինչպես և նախորդ տեսագրության մեջ՝ Քենթլին սեղանի մոտ նաստած է նարնջագույն շապիկով, որը նման է այն հագուստին , ինչ կալանավորները կրում են Կուբայի ամերիկյան Գուանտանամո բանտում:
Մեկ շաբաթ առաջ տարածված տեսաերիզում պատանդը հստակ ձևակերպել էր իր նպատակակետը. «Հաջորդ մի քանի տեսագրություններում ես կպատմեմ ճշմարտությունը, մինչդեռ արևմտյան ԶԼՄ-ները փորձում են հասարակությանը կրկին ներքաշել նոր պատերազմի հորձանուտը»: Բրիտանացին նաև հանրությանն է դիմում կոչով՝ կասեցնել Արևմուտքի ուժերին, որոնք պայքարում են այդ ծայրահեղական խմբավորման դեմ:
Ջոն Քենթլին երկրորդ անգամ է գերի ընկնում Սիրիայում: Առաջին անգամ նրան առևանգել էին 2012 թ., սակայն հետո նրան հաջողվել էր փախչել Սիրիական ազատ բանակի աշխարհազորայինների օգնությամբ: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
‘