‘ԻՊ-ն Anonymous-ի հակերներին ապուշներ է անվանել’

1240

«Իսլամական պետությունը» հրահանգներ է հրապարակել այն մասին, թե ինչպես խուսափել Anonymous-ի համակարգչահենների գրոհներից, ովքեր սպառնացել են Փարիզի ահաբեկչություններից հետո սաստկացնել պայքարը գրոհայինների դեմ: Հաղորդագրությունը անգլերեն և արաբերեն լեզուներով տարածվել է Telegram-ի չատերով, որոնց միջոցով սովորաբար շփվում են ահաբեկիչները, հաղորդել է Bussiness Insider-ը:

Հրահանգներում, մասնավորապես, խորհուրդ է տրվում չբացել անհայտ օգտատերերի հղումները, անընդհատ փոխել IP-հասցեները , Telegram-ում չշփվել անծանոթ օգտատերերի հետ:

«Anonymous-ի հակերները նոր տեսաերիզում սպառնում են, թե ամենախոշոր կիբեռգրոհն են ձեռնարկելու «Իսլամական պետության» դեմ: Ապուշնե՛ր»,- ասվում է ԻՊ-ի տարածած հաղորդագրություններից մեկում:

Նոյեմբերի 16-ին Anonymous-ի հակերները YouTube-ում մի տեսաերիզ են հրապարակել, որում խոստացել են մինչ այժմ չտեսնված լայնածավալ գրոհ ձեռնարկել ԻՊ-ի օգտագործած սոցիալական ցանցերում և կայքերում՝ ի պատասխան Փարիզում իրականացված ահաբեկչական հարձակումների: Փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Որոշ շրջաններում ձյուն է տեղում. ՏԿ նախարարությունը հորդորում է երթեւեկել ձմեռային անվադողերով’
Հաջորդ հոդվածը‘Բան Կի Մունը Հանդուրժողականության միջազգային օրվա կապակցությամբ ելույթ է ունեցել’