‘Իռլանդացի «սարդ-մարդը» բռնել է փողոցային գողին (տեսանյութ)’

724

Դուբլինում «սարդ-մարդը» փողոցում բռնել է գողին, երբ վերջինս փորձել է գողանալ նրա փողերը: «Սուպերհերոսը» մի քանի րոպե  գողին տապալած է պահել սալահատակին ու թույլ չի տվել, որ նա փախչի, մինչև  ոստիկանությունը հասել է դեպքի վայր:

Lovin Dublin-ը տեղեկացնում է, որ գողը փորձել է թռցնել փողոցային դերասանի գումարը : Սակայն սփայդերմենի «դերակատարը» որոշել է հենց այնպես չհանձնվել և ձեռնամարտի է բռնվել գողի հետ:

The Independent-ի տեղեկություններով՝ ոստիկանությունը ձերբակալել է միջադեպի երկու մասնակիցներին էլ, բայց քիչ անց բաց է թողել: Միջադեպի տեսագրությունը հայտնվել է YouTube-ում: Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘ «Չելսի»-ի լեգենդը կխաղա «Մանչեսթր Սիթի»-ի կազմում’
Հաջորդ հոդվածը‘ՀԿԵ-ում իրավիճակը շտկվել է. գնացքները անվճար կաշխատեն նաև վաղը’