‘Իռլանդիայի վարչապետը ներողություն է խնդրել «Մագդալինայի լվացքատների» կալանավորուհիներից’

566

Իռլանդիայի վարչապետ Էնդա Քեննին պետության անունից ներողություն է խնդրել «Մագդալինայի լվացքատների»՝ կանանց կաթոլիկ ապաստարանների գործունեության մեջ իրենց ունեցած դերի համար, որոնց բնակչուհիներին ստիպել են զբաղվել ծանր ֆիզիկական աշխատանքով, հաղորդում է BBC News-ը: Քեննին խորհրդարանում ունեցած ելույթում «Մագդալինայի լվացքատների» գոյությունն անվանել է «ազգային խայտառակություն»: Նա նշել է, որ «90 տարի շարունակ Իռլանդիան այդ կանանց և նրանց ապրումների նկատմամբ կատարյալ անտարբերություն է դրսևորել»: Ճառն ընդունվել է խանդավառությամբ, ծափահարել են նաև ապաստարանների նախկին կենվորուհիները, որոնք հրավիրված են եղել նիստին:

Մագդալինայի ապաստարաններն ստեղծվել են XVIII դարում՝ որպես «ընկած կանանց» կացարաններ, այնուհետև այնտեղ սկսել են ուղարկել նաև փոքր հանցանքներ գործած կանանց, չամուսնացած մայրերին և բռնաբարության զոհերին: 1996 թ. ապաստարանների ցանցը փակվեց: 2013 թ. փետրվարի սկզբներին Իռլանդիայում հրապարակվեցին հետաքննության արդյունքները, որոնք ցույց տվեցին, թե միայն 1992-1996 թթ. ընթացքում «Մագդալինայի լվացքատներով» անցել  է գրեթե 10 հազար կին: Նրանք ծանր աշխատանք են կատարել, որի համար չեն վարձատրվել: Կանանց մեկ քառորդն այդտեղ է ուղարկվել պետության որոշմամբ, ընդ որում՝ թեթև զանցանքների, օրինակ՝ անտոմս երթևեկության համար, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ-ում հակառակորդի գնդակից զինվոր է զոհվել’
Հաջորդ հոդվածը‘«Էդ «մեկ քայլ առաջ»-ը ոչ այլ ինչ է, քան մշակութային ռասիզմի դրսևորում»’