‘Իռլանդիայի վարչապետը վիրավորվել է ազգային հարբեցողության վերաբերյալ ակնարկից’

769

Իռլանդիայի վարչապետ Էնդա Քեննին իր ավստրալացի գործընկեր Թոնի Էբոթին մեղադրել է իռլանդացիների վերաբերյալ կարծարատիպեր շրջանառելու և ազգային հարբեցողության մասին ակնարկներ անելու մեջ, հաղորդել է The Guardian-ը:

Սուրբ Պատրիկի տոնի նախօրեին (սուրբ Պատրիկը համարվում է Իռլանդիայի հովանավորը) YouTube- ում մի տեսահոլովակ է հայտնվել՝ Էբոթի տեսաուղերձով, որում Ավստրալիայի վարչապետը հիշեցնում է Ավստրալիայի մշակույթում իռլանդական ավանդի՝ հումորի զգացման և հանրահայտ երգերի մասին, ապա քննադատում է ընդդիմությանը, հետո բոլորին կոչ է անում մասնակցել սուրբ Պատրիկի օրվա տոնակատարություններին ու ափսոսանք է հայտնում, որ չի կարող համաքաղաքացիների հետ խմել «մի պինտա «Գինես» (իռլանդական ամենահայտնի գարեջուրը): Կամ՝ երկու: Կամ նունիսկ երեք»:

Էբոթի ելույթը քննադատել են ոչ միայն ընդդիմադիրները, այլև Իռլանդիայի վարչապետը: Նրա խոսքով՝ Էբոթի անհաջող կատակը «մի պինտա«Գինեսի» մասին հիմնվում է կեղծ կարծրատիպերի վրա և ոչ մի կապ չունի իրականության հետ: Քեննին համոզմունք է հայտնել, որ Ավստրալիայում բնակվող իռլանդացիները տոնը կնշեն որպես պատասխանատու քաղաքացիներ:  Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ասադը մերժել է սիրիական կարգավորման բանակցություններին մասնակցելու՝ Քերիի առաջարկը’
Հաջորդ հոդվածը‘Իրաքի բանակը կասեցրել է Թիքրիթի գրավման գործողությունը’