‘Իռլանդիայում և ԱՄՆ-ում նշվել է Սուրբ Պատրիկի օրը’

768

Իռլանդիայում նշվել է ազգային տոնը՝ Զմրուխտե կղզու հավանավոր Սուրբ Պատրիկի օրը:

Դուբլինում տեղի է ունեցել ամենաբազմամարդ շքերթը, որին մասնակցել է չորս հազար մարդ, իսկ կենտրոնական Օ՛Քոննել փողոցում և նրան հարակից տարածքներում շքերթին հետևել է առնվազն 40 հազար մարդ: Այս տարի տոնակատարության թեման հեքիաթներն էին: Ամբողջ երկրում անցկացվել է ավելի քան հարյուր միջոցառում: Փողոցներով անցել են երաժշտական կոլեկտիվներ Իռլանդիայից, ԱՄՆ-ից ու Գերմանիայից:

Սուրբ Պատրիկի օրը նշվել է նաև հարևան Մեծ Բրիտանիայում, ինչպես նաև ԱՄՆ-ում, որտեղ միլիոնավոր ամերիկացիներ իռլանդական արմատներ ունեն: Չիկագոյում՝ քամիների քաղաքում, հազարավոր մարդիկ հավաքվել են Չիկագո գետի ափին, որը տոնի առթիվ ներկվել էր վառ կանաչ գույնով:

Սուրբ Պատրիկի տոնի հիմնական ատրիբուտներն են կանաչ հագուստը  և երեքնուկը:

Փոխանցում է euronews-ը:

 

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. Բեռլուսկոնիի գործով վկայի մահը վրա է հասել ռադիոակտիվ նյութով թունավորման արդյունքում’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» կփորձի ձեռք բերել Ռահիմ Ստերլինգին’