‘Իռլանդիա. Ընդհանուր գերեզմանոցում հանգչում են 800 երեխաների մասունքներ’

550

Իռլանդիայի կաթոլիկ եկեղեցին նոր մեղադրանքների թիրախ է դարձել՝ կապված, այսպես կոչված՝ մութ անցյալի հետ: Տեղացի պատմաբան Քեթրին Քոռլեսը եկել է այն եզրակացության, որ Թուամի նախկին կանանց վանքի ընդհանուր գերեզմանում թաղված են 1925-ից մինչև 1961 թթ. ընթացքում միանձնուհի դարձած միայնակ մայրերի գրեթե 800 երեխաներ: Նախկինում համարվում էր, որ նրանք դարձել են Իռլանդիայում 1840 թ. համատարած սովի զոհը:

«Կառավարությունը պետք է  պարզի փաստերը, որպեսզի մենք կարողանանք հասնել այդ տանջող հարցի էությանը,- ասել է Իռլանդիայի երեխաների գործերով նախարարը:- Այդ հարցը մեծ հասարակական հնչեղություն է ստացել և ցնցել է հանրությանը: Մինչև այս ամսվա վերջը կառավարությունը կստանա համապատասխան զեկույցը, և հետո մենք կորոշենք՝ ինչ անել»:

Մասունքների մեծ մասը նորածին երեխաների է, սակայն նրանցից մի քանիսը մահվան պահին եղել են առնվազն 8 տարեկան: Ըստ փաստաթղթերի՝ նրանք մահացել են թերսնումից և վարակիչ հիվանդություններից:

XX դարի սկզբին Իռլանդիայում չամուսնացած հղի կանայք խստորեն քննադատվում էին պահպանողական հասարակության կողմից: Նրանք կորած մարդիկ էին համարվում և հաճախ մտնում էին կրոնական հաստատություններ, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Պուտինը պատրաստ է Նորմանդիայում շփվել Պոռոշենկոյի հետ ‘
Հաջորդ հոդվածը‘Տնտեսագետ. Հայաստանը կարող է բախվել էլեկտրաէներգիայի լուրջ դեֆիցիտի’