‘
Թուրքիայի հանգստյան գոտիներում աստիճանաբար ավելանում է իսլամական կանոններով գործող լողափերի թիվը: Այսպիսի գոտիներում հյուրանոցների մեկ համարում կարող են հանգրվանել միայն պաշտոնապես ամուսնացած զույգերը, տղամարդկանց և կանանց լողափերն առանձին են, ալկոհոլային խմիչքների օգտագործումը խստիվ արգելված է, իսկ լողալ կարելի է միայն ամբողջովին փակ հագուստով, գրում է Euroasianet.org-ը:
Տեղական մեծահարուստների ներդրումներին արժանանալու համար մրցավազքի մեջ մտած թուրքական հյուրանոցների այսպիսի ձեռագրի դեպքում շատ շուտով Եվրոպայում մեծ հեղինակություն վայելող թուրքական լողափերում տեղ չի մնա ազատ հանգիստը գերադասող զբոսաշրջիկների համար, ահազագնում են ճանապարհորդական գործակալությունները:
Նման փոփոխությունների պատճառը երկրում պահպանողական մտածելակերպով ապրող և ֆինանսապես ապահովված շերտի ձևավորումն է, որը տեղական հանգստյան գոտիներում ծախսած մեծ գումարների դիմաց՝ սեփական կանոններն է թելադրում երկրի առաջատար լողափերին:
‘