‘«Իսլամական պետության» գրոհայինները սպառնում են պատերազմ սկսել Չեչնիայում և Կովկասում’

909

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայիններն սպառնում են պատերազմ սկսել Չեչնիայում և Կովկասում: Համապատասխան տեսագրությունը հրապարակվել է համացանցում, հաղորդում է արաբական «Ալ-Արաբիա» արբանյակային հեռուստատեսությունը:

Կադրում մի գրոհային խոսում է կործանիչի խցիկից, սիրիական Ռաքքա նահանգի՝ իրենց կողմից գրավված ռազմական օդանավակայանի տարածքից: Մասնավորապես՝ նա հայտարարում է, թե գրոհայինները մտադիր են  «Ալլահի կամքով» «ազատագրել» Չեչնիան և Կովկասը: Տեսագրությունն ուղեկցվում է ռուսերեն թարգմանությամբ:

Բացի այդ՝ գրոհայինները Սիրիայի նախագահ Բաշար Ասադին սպառնում են կառավարական զորքերի դեմ պատերազմ սկսել օդում:

Օգոստոսի վերջին իսլամիստները գրավել էին Տաբակայի ռազմական օդանավակայանը, և նրանց ձեռքում էին հայտնվել ծանր հրանոթներ, տանկեր և ինքնաթիռներ: Փոխանցում է echo.msk.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Բեռնար Շալանդ. «Թիմը դաշտում պետք է ապրի «խենթ» լինելու գաղափարով»’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. Ամառը չի զիջում դիրքերը’