‘«Իսլամական պետությունը» գրավել է հնագույն Պալմիրան’

1288

Սիրիական բանակի դեմ կռվող «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները լիակատար վերահսկողություն են հաստատել հնագույն Պալմիրա քաղաքում, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձան է: Այս մասին հաղորդել են սիրիացի ակտիվիստները և տեղի բնակիչները:

Ջիհադիստներն արդեն գրավել էին Թադմորի մի մասը, որի տարածքում են գտնվում Պալմիրայի ավերակները, սակայն կառավարական զորքերին հաջողվել էր նրանց դուրս մղել այդ շրջանից:

Աստվածաշնչյան բնագրի համաձայն՝ Պալմիրան հիմնադրել է Սողոմոն թագավորը՝Դամասկոսի և Եփրատ գետի միջև գտնվող անապատի օազիսում: Հետագայում Պալմիրան դարձել է կարևոր կենտրոն՝ Արևմուտքի և Արևելքի միջև առևտրական ճանապարհների խաչմերուկում:

Վտանգ կա, որ անտիկ Պալմիրային նույն ճակատագիրը բաժին կհասնի, ինչին արժանացան Իրաքի տարածքում մի շարք այլ ճարտարապետական հուշարձաններ՝ ավերվելով գրոհայինների կողմից: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘ԿՀՎ. Բեն Լադենը պայթյուն էր ծրագրել ԱՄՆ դեսպանատներում’
Հաջորդ հոդվածը‘Պետական այրի դիտակետից — Hraparak.am’