‘
«Իսլամական պետությունը» հավաքագրում է երեխաներին և ուղարկում մարզական ճամբարներ, որտեղ նրանք ռազմական պատրաստություն են անցնում: Այդ մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղեկացրել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսը, հաղորդել է ABC News-ը:
ՄԱԿ-ում նշել են գրոհայինների վերածվող երեխաների թվի աճի միտումը: Ամոսի խոսքով՝ 350 երեխաներ, որոնցից ամենակրտսերը 5 տարեկան է, ռազմական պատրաստություն են անցել Սիրիայի Ռաքքա քաղաքում՝ ԻՊ-ի ճամբարում:
Բացի այդ՝ նա նշել է, որ շտապ մարդասիրական օգնության կարիք ունեցող երեխաների թիվն այս տարվա փետրվարի 4 միլիոնից այսօր հասել է 5,6 միլիոնի: «Երեխաներին սպանում են, կտտանքների ու սեռական բռնությունների են ենթարկում», ընդգծել է գլխավոր քարտուղարի տեղակալը՝ հավելելով, որ ավելի հաճախ են տեղեկություններ ստացվում «երեխաների հրապարակային մահապատիժների վերաբերյալ», որ իրականացնում են ԻՊ-ի գրոհայինները: Փոխանցում է lenta.ru-ն:
‘