‘«Իսլամական պետությունը» սպառնում է Twitter-ին’

784

Twitter ընկերության աշխատակիցները և նրա հիմնադիր Ջեք Դորսին վերջերս սպառնալիքներ են ստանում «Իսլամական պետության» անհայտ կողմնակիցներից:

Ջիհադիստների տարբեր կայքերում  կոչ է արվում սպանել Twitter-ի աշխատակիցներին այն բանի համար, որ ընկերությունն արգելափակում է «Իսլամական պետության» կայքէջերն ու հաղորդագրությունները:

Հնարավոր չէ պարզել, թե անանուն սպառնալիքները կոնկրետ որտեղից են հնչում, այնուհանդերձ՝ ընկերության ղեկավարությունը դրանք լուրջ է ընդունում: Twitter-ի ներկայացուցիչը հայտարարել է, թե ընկերությունն ուսումնասիրում է այդ սպառնալիքները:

«Դուք եք սկսել տանուլ տված այս պատերազմը,- ասվում է մի հաղորդագրությունում:- Մենք ձեզ ամենասկզբից էլ ասել էինք, որ սա ձեր պատերազմը չէ, բայց դուք չհասկացաք ու շարունակեցիք փակել մեր էջերը Twitter-ում: Բայց մենք միշտ վերադառնում ենք»:

Վերջին շրջանում Twitter-ն իսկապես արգելափակում է «Իսլամական պետության» հաղորդագրությունները՝ փորձելով այդ կերպ խոչընդոտել սոցցանցի միջոցով այդ ծայրահեղական կազմակերպության նոր անդամների հավաքագրումը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Կլոպ. «Այս անգամ մենք չենք պատրաստվում պարզապես մեկնել Բեռլին, ցանկանում ենք այնտեղ տիտղոս նվաճել»’
Հաջորդ հոդվածը‘Լեհաստանի սենատի խոսնակին թույլ չեն տվել մասնակցել Նեմցովի հուղարկավորությանը’