‘«Իսլամատյաց» Lego-ն վրդովվեցրել է Ավստրիայի թուրքերին’

656

Ավստրիայում թուրքական համայնքի ներկայացուցիչներն սպառնում են դատական հայց ներկայացնել խաղալիք կոնստրուկտորներ արտադրող Lego ընկերության դեմ` պնդելով, որ «Աստղային պատերազմներ» կինոսագայից Ջաբբա պալատի խաղալիք մոդելը Ստամբուլի` մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարի գրեթե նույնատիպ պատճենն է:

Ըստ BBC-ի, թուրք գաղութի ներկայացուցիչները պնդում են, որ խաղալիք տաճարին ներսում կացնով եւ ինքնաձիգ հրացանով զինված մարդուկն իրականում հավատացյալ մուսուլմաններին աղոթքի կանչող մյուեդդին է: Նրանք մտավախություն են հայտնում, որ խաղալիքը կարող է երեխաներին սովորեցնել` իսլամը բռնության հետ նույնացնել:  

Դանիական Lego-ի ներկայացուցիչը ներողություն է հայցել նմանության համար` նշելով, սակայն, որ դրա մեջ դիտավորություն չկա: 

Նախորդ հոդվածը‘«Երեւանցի» վագրը ճաշում է (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Չեխիայում ավարտվել է ընտրությունների երկրորդ փուլը’