‘Իսլամիստները վաճառքի են դրել սպանված պատանդի մարմինը’

728

«Իսլամական պետության» գրոհայինները բոլոր ցանկացողներին առաջարկում են գնել ԱՄՆ սպանված քաղաքացի Ջեյմս Ֆոուլիի մարմինը, հաղորդել է BuzzFeed.com-ը:

Սպանվածի աճյունի համար նրանք պահանջում են մեկ միլիոն դոլար և պատրաստ են կազմակերպել տեղափոխումը Թուրքիայի սահմանով: Նրանք նույնիսկ խոստացել են տրամադրել ԴՆԹ-ի տվյալներ, բայց միայն այն բանից հետո, երբ կստանան փողը: Ինչպես պարզաբանել են Ֆոուլիի դահիճները, նրանք առաջնորդվում են մարդասիրության և սպանված լրագրողի մարմինն ստանալու հարցում նրա ազգականներին օգնելու մղումներով:

Որպես գործարքի միջնորդ՝ պատրաստ է հանդես գալ Սիրիայի ազատ բանակի բարձրաստիճան մի հրամանատար:

Ամերիկացի Ջեյմս Ֆոուլին, որպես լրագրող՝ աշխատում էր Սիրիայում և գրոհայինների կողմից առևանգվել էր 2012 թ. նոյեմբերի 22-ին: 2014 թ. օգոստոսին իսլամիստները համացանցում տեղադրեցին մի տեսանյութ, որում պատկերված էր Ֆոուլիի գլխատման արարողությունը:

Այժմ ահաբեկիչների ձեռքում են մնում արևմտյան երկու պատանդներ՝ բրիտանացի լրագրող Ջոն Քենթլին և ԱՄՆ 26-ամյա մի քաղաքացուհի, որի անունը չի հաղորդվում: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Շտապ. Հարձակման է ենթարկվել Արամ Մանուկյանը (լրացված)’
Հաջորդ հոդվածը‘Սկանդալ Ջեմալ Փաշայի թոռան Ցեղասպանության մասին գրքի երեւանյան շնորհանդեսին. Ֆոտոշարք’