‘Իսլամիստների հարձակումներ Եգիպտոսի Հյուսիսային Սինայ նահանգում. կա 26 զոհ’

648

Եգիպտոսի Հյուսիսային Սինայ նահանգում իսլամիստների մի շարք հարձակումների արդյունքում զոհվել է առնվազն 26 մարդ:

Ականանետների, հրազենի և ականապատված ավտոմեքենայի պայթյունի միջոցով մի քանի քաղաքներում գրոհի են ենթարկվել պահակակետերը, ոստիկանության բաժանմունքները և ռազմաբազաները: Տասնյակ մարդիկ են վիրավորվել:

Հարձակումների պատասխանատվությունն ստանձնել  է «Իսլամական պետության» գրոհայինների հետ կապ ունեցող մի խմբավորում, որի անդամները եգիպտացիներին կոչ են անում պայքարել նախագահ Սիսիի դեմ:

2013 թ. Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսիի տապալումից հետո Սինայը վերածվել է երկրի նոր ռազմական ղեկավարության դեմ իսլամական խմբավորումների դիմակայության գլխավոր օջախներից մեկը: Վերջին երկու տարում այստեղ պարբերաբար ընդհարումներ են տեղի ունենում իսլամիստների և կառավարական զորքերի միջև: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Իսկոն ստացել է «Հինգաստղանի Խաղացող» մրցանակը’
Հաջորդ հոդվածը‘Գարի Նևիլ. «Կոստային պետք չէ որակազրկել» (տեսանյութ)’