‘Իսլամի հիմունքների «դասեր»՝ Տաջիկստանի հեռուստաաալիքներով ‘

1145

Տաջիկստանի հեռուստածրագրերում իսլամի հիմունքների «դասեր» կներմուծվեն, որոնց օգնությամբ  հանրապետության բնակիչները, որոնց 98 %-ը մուսուլմաններ են, կծանոթանան այդ կրոնի ծագման պատմությանը, Ղուրանի հիմնադրույթներին, բարոյական և հոգևոր արժեքներին: Ինչպես լրագրողներին տեղեկացրել է Տաջիկստանի մուսուլմանների հոգևոր առաջնորդ Սաիդմուկարամ Աբդուկոդիրզոդան, մուսուլման հոգևորականության նախաձեռնությունը հավանության է արժանացել երկրի նախագահ Էմամոլի Ռահմոնի կողմից:

Հաղորդումների շարքը կհեռարձակվի բոլոր չորս պետական հեռուստաալիքներով, հաղորդումները կվարեն հայտնի կրոնական գորիչներ, Ազգային ակադեմիայի գիտնական-հասարակագետներ, իսլամի պատմության մասնագետներ:

«Նման դասընթացների նպատակն է բարձրացնել երիտասարդ սերնդի կրոնական մշակույթի մակարդակը, մերկացնել ծայրահեղական հոսանքները և շարժումները, որոնք իսլամի անվան տակ անպատշաճ նպատակներ են հետապնդում և սխալ  են հասկանում «ջիհադ» բառը »,- պարզաբանել է տաջիկ մուսուլմանների հոգևոր առաջնորդը: Ըստ նրա՝ հենց կրոնական անգրագիտությունն է երիտասարդներին մղում մտնել «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական կազմակերպությունների շարքերը: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Լրագրողը դիկտոֆոն չէ, որ լուսաբանի Սերժ Սարգսյանի լռությունը (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Օբաման հանգստացրել է Նեթանյահուին՝ Իրանի հետ գործարքի առիթով’