‘
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Իսլանդիայում Եվրոպայի 2016 թվականի առաջնության 1/8 եզրափակչի՝ Անգլիայի հետ խաղը, որտեղ երկրի Ազգային թիմը 2-1 հաշվով հաղթանակ էր տոնել, դիտել էր հեռուստադիտողների 99.8 %-ը:
Ընդհանուր առմամբ այդ խաղը, անկախ նրանից թե որտեղ են դիտել այն (մարզադաշտ, փաբ, ֆան-գոտի, տանը՝ հեռուստացույցով), մոտ 272 հազար մարդ է դիտել, այսինքն Իսլանդիայի՝ 10-ից 80 տարեկան բնակչության 94%-ը: Սա լավագույն ցուցանիշն է աշխարհում ֆուտբոլային և առհասարակ այլ մարզական իրադարձության համար:
Համեմատության համար նշենք՝ Եվրոպայի 2012 թվականի առաջնության եզրափակիչը՝ Իսպանիա — Իտալիա հանդիպումը դիտել են իսպանացիների 76%-ը և իտալացիների 75%-ը: Նույն տվյալներն են նաև Աշխարհի 2014 թվականի առաջնության՝ Գերմանիա — Արգենտինա եզրափակչի դեպքում. այն դիտել է գերմանացիների 75%-ը, և արգենտինացիների՝ 78%-ը:
‘