‘Իսլանդիայի նախագահը հրաժարվել է VIP գոտուց’

2052

Իսլանդիայի նորընտիր նախագահ Գվյուդնի Յոուհանեսոնը հայտարարել է, որ Եվրո-2016-ի 1/4 եզրափակչի՝ Ֆրանսիայի հետ խաղին կհետևի երկրպագուների սեկտորից.

«Ինչու՞ ես պետք է նստեմ VIP գոտում, ըմպեմ շամպայն, երբ ես դա կարող եմ անել աշխարհի ցանկացած կետի՞ց: Ոչ, ես կլինեմ տրիբունայում՝ երկրպագուների հետ, կհագնեմ Իսլանդիայի հավաքականի իմ մարզաշապիկը:

Ֆրանսիայի նկատմամբ ունեցած մեծագույն հարգանքով պետք է նշեմ, որ նրանք չպետք է թերագնահատեն մեզ»,- Յոուհաննեսսոնի խոսքերն է փոխանցում CNN-ը:

Գվյուդնի Յոուհանեսոնը 48-ամյա իսլանդացի պատմաբան և թարգմանիչ է, որը հաղթել է նախագահական ընտրություններում հունիսի վերջին:

Ֆրանսիա — Իսլանդիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 3-ին «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում:

Նախորդ հոդվածը‘Գվարդիոլան Ջո Հարթին փոխարինող չի փնտրում’
Հաջորդ հոդվածը‘Գիգգզ. «Մանչեսթեր Յունայթեդ»-ից հեռանալու որոշումը հեշտ չտրվեց»’