‘Իսկական ՀՀԿ-ական պատգամավոր. Արթուր Գեւորգյան՝ 1 դեմ, 0 ելույթ, 0 հարց’

1243

Մեծամասնական ընտրակարգով թիվ 5 ընտրատարածքից պատգամավոր «ընտրված», ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գեւորգյանը (ոստիկանապետ Վովա Գասպարյանի փեսան) իր քվեարկության արդյունքներով շատ չի տարբերվում հանրապետական իր այլ խորհրդարանական ընկերներից: Ըստ parliamentmonitoring.am կայքի, 5-րդ գումարման ԱԺ նիստերի ժամանակ վերջինս կողմ է քվեարկել 121 անգամ, (ի դեպ, Գեւորգյանը նաեւ ամենաշատը կողմ քվեարկած պատգամավորների տասնյակում է), երբեք ձեռնպահ չի քվեարկել, երբեք չի եղել այնպես, որ չքվեարկի, նիստերից երբեք չի բացակայել:

Գեւրոգյանը, ինչպես եւ ՀՀԿ-ականների մեծ մասը, դեմ է քվեարկել 1 անգամ՝ Դաշնակցության խմբակցության հեղինակած ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում: Գեւորգյանը ԱԺ-ում երբեք ելույթ չի ունեցել, եւ հարց չի հնչեցրել: 

Նախորդ հոդվածը‘Լպուտյան, Թոքմաջյան. ՀՀԿ ցուցակի 2-րդ եւ 3-րդ համարները ‘
Հաջորդ հոդվածը‘«Ստյաուան» հաղթեց «Չելսիին»’