‘
Թիվ 35 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած ՀՀԿ-ական Արման Սահակյանը իր քվեարկության արդյունքներով շատ չի տարբերվում հանրապետական իր այլ խորհրդարանական ընկերներից: Ըստ parliamentmonitoring.am կայքի, 5-րդ գումարման ԱԺ նիստերի ժամանակ Կարապետյանը կողմ է քվեարկել 58 անգամ, երբեք դեմ չի քվեարկել, երբեք ձեռնպահ չի քվեարկել, չի քվեարկել 8 անգամ, նիստերից երբեք չի բացակայել:
Արման Սահակյանը ԱԺ-ում երբեք ելույթ չի ունեցել, եւ հարցեր չի հնչեցրել:
Հիշեցնենք, որ Սահակյանը ԱԺ պատգամավոր է դարձել միայն այս տարվա դեկտեմբերի 2-ին՝ Շիրակի մարզի թիվ 35 ընտրատարածքում անցկացված լրացուցիչ ընտրությունների արդյունքում:
‘