‘Իսկական ՀՀԿ-ական պատգամավոր. Ա. Աղաբաբյան՝ 1 դեմ, ոչ մի ելույթ ‘

721

Մեծամասնական ընտրակարգով 33-րդ ընտրատարածքից պատգամավոր դարձած, ՀՀԿ խմբակցության անդամ, Աշոտ Աղաբաբյանը իր քվեարկության արդյունքներով շատ չի տարբերվում հանրապետական իր այլ խորհրդարանական ընկերներից:

Ըստ parliamentmonitoring.am կայքի, 5-րդ գումարման ԱԺ նիստերի ժամանակ Աղաբաբյանը կողմ է քվեարկել 110անգամ, ձեռնպահ երբեք չի քվեարկել, չի քվեարկել 6 անգամ, նիստերից բացակայել է 18 անգամ:

Աշոտ Աղաբաբյանը, ինչպես եւ ՀՀԿ-ականների մեծ մասը, դեմ է քվեարկել 1 անգամ՝ Դաշնակցության խմբակցության հեղինակած ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Ի դեպ, Աղաբաբյանը ԱԺ-ում երբեք ելույթ չի ունեցել, եւ հարց չի հնչեցրել:  

Նախորդ հոդվածը‘Բրիտանիայի թագուհին ինքն է ցանկացել նկարահանվել Ջեյմս Բոնդի «գործընկերուհու» դերում’
Հաջորդ հոդվածը‘Սիրիայի ընդդիմադիր բանակը գնդակոծում է Դամասկոսը’