‘ Իսկական ՀՀԿ-ական պատգամավոր. Մհեր Սեդրակյան՝ 0 ելույթ, 0 հարց, 1 դեմ’

741

ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհեր, իր քվեարկության արդյունքներով շատ չի տարբերվում հանրապետական իր այլ խորհրդարանական ընկերներից: Ըստ parliamentmonitoring.am կայքի, 5-րդ գումարման ԱԺ նիստերի ժամանակ Սեդրակյանը կողմ է քվեարկել 99 անգամ, երբեք ձեռնպահ չի քվեարկել, չի քվեարկել 3 անգամ, նիստերից բացակայել է 2 անգամ:

Սեդրակյանը, ինչպես եւ ՀՀԿ-ականների մեծ մասը, դեմ է քվեարկել 1 անգամ՝ Դաշնակցության խմբակցության հեղինակած ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում:  Մհեր Սեդրակյանը ԱԺ-ում երբեք ելույթ չի ունեցել, եւ հարց չի հնչեցրել: 

Նախորդ հոդվածը‘Ե.Բոզոյան. Տեր-Պետրոսյանի քայլը օրինակ պետք է լինի մյուս կուսակցությունների համար’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ-ում կստեղծվեն «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ և սննդամթերքի անվտանգության ծառայություն’