‘
ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած երգչուհի Շուշան Պետրոսյանը իր քվեարկության արդյունքներով շատ չի տարբերվում հանրապետական իր այլ խորհրդարանական ընկերներից: Ըստ parliamentmonitoring.am կայքի, 5-րդ գումարման ԱԺ նիստերի ժամանակ Շուշան Պետրոսյանը կողմ է քվեարկել 81 անգամ, երբեք ձեռնպահ չի քվեարկել, չի քվեարկել 6 անգամ, նիստերից բացակայել է 17 անգամ:
Շուշան Պետրոսյանը, ինչպես եւ ՀՀԿ-ականների մեծ մասը, դեմ է քվեարկել 1 անգամ՝ Դաշնակցության խմբակցության հեղինակած ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում: Շուշան Պետրոսյանը ԱԺ-ում երբեք ելույթ չի ունեցել, եւ հարց չի հնչեցրել:
‘