‘Իսկոն հաստատել է, որ Էնրիկեն արգելել է բջջային հեռախոսների օգտագործումը’

1013

Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն հաստատել է, որ հաստատել է, որ «Լա ֆուրիա ռոխայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն արգելում է բջջայինների օգտագործումը ճաշասենյակում։

«Կարգապահությունը միշտ էլ կարևոր է։ Ինձ դուր է գալիս, որ Էնրիկեն արգելում է բջջային հեռախոսների օգտագործումը ճաշասենյակում։ Երբեմն մենք ավելի շատ ժամանակ վատնում ենք հենց հեռախոսների վրա այլ ոչ թե խաղընկերների հետ շփումների»,-Իսկոյի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։

Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականը Ազգերի լիգայի խաղարկության շրջանակներում կհանդիպի Խորվաթիայի և Անգլիայի հավաքականների հետ։ 

 

Նախորդ հոդվածը‘Գրիզման․ Ես պետք է լինեի FIFA-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների մեջ’
Հաջորդ հոդվածը‘Ճապոնիա — Չիլի խաղը հետաձգվել է Հոկայդոյում տեղի ունեցած աղետի պատճառով’