‘Իսկո. «Իսպանիայի հավաքականի և «Ռեալի» մարզիչներն աշխարհում լավագույններն են, և ես փորձում եմ բավարարել նրանց պահանջները» (տեսանյութ)’

979

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Իսկոն անդրադաձրել է Եվրո-2016-ի ընտրական փուլի` Բելառուսի հետ խաղին: Հիշեցնենք, որ Վիսենտե դել Բոսկեի թիմը հաղթել է 3:0 հաշվով, իսկ Իսկոն դարձել գոլի հեղինակ:

«Ինձ լավ եմ զգում: Հաջողվեց օգտագործել ընձեռնված հնարավորությունը և գոլ խփել: Չեմ ցանկանում մտածել, որ սա իմ լավագույն խաղն էր: Գոլի դրվագում ես հարվածելու լավ հնարավորություն ունեի և օգտագործեցի այն` հարվածելով վերին անկյան ուղղությամբ:

Փորձում եմ ամեն օր աշխատել: Իսպանիայի հավաքականի և «Ռեալի» մարզիչներն աշխարհում լավագույններն են, և ես փորձում եմ բավարարել նրանց պահանջները: Կատարելագործումը բխում է ֆիզիկական պատրաստվածությունից: Այս տեսանկյունից ինձ լավ եմ զգում և ունակություններս ցուցադրում եմ խաղադաշտում»,-Իսկոյի խոսքն է  մեջբերում AS-ը:

Նախորդ հոդվածը‘Ուեյն Ռունին Անգլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում երրորդն է (տեսանյութ, լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Վիսենտե դել Բոսկե. «Մենք սկսել ենք ձգտել խաղալ ավելի արտիստիկ, ինչը, գուցե, մեզ բոլորովին էլ պետք չէ»’