‘Իսկո. «Մեր բախտը չբերեց, բայց «Ռեալը» պետք է մինչև վերջ պայքարի»’

859

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն Իսպանիայի անդրադարձել է առաջնության 36-րդ տուրի` «Վալենսիայի» հետ խաղին: «Սանտյագո Բեռնաբեուում» կայացած հանդիպման առաջին կեսից հետո «Ռեալը» պարտվում էր 0:2 հաշվով, սակայն երկրորդ կեսում Պեպեի և Իսկոյի գոլերի շնորհիվ կարողացավ խուսափել պարտությունից:

«Ավելին չկարողացանք անել: Երեք անգամ գնդակը դիպավ դարպասաձողին, չիրացված 11-մետրանոց… Մեր բախտը չբերեց, բայց «Ռեալը» պետք է մինչև վերջ պայքարի: Դիեգո Ալվեսը հիանալի խաղաց: Ցավալի է, որ հաղթելու համար մեզ չբավարարեց ընդամենը մեկ գոլը: 

Չեմպիոնների լիգայում մեր երկրպագուների առջև հանձնվելու իրավունք չունենք: Չորեքշաբթի երկրպագուների աջակցությունն ենք զգալու: Ինձ լավ եմ զգում և պատրաստ եմ թիմին օգնել, եթե անգամ սկզբում պահեստայինների թվում լինեմ: Ամենակարևորը թիմն է»,-Իսկոյի խոսքերը մեջբերված են «Ռեալի» պաշտոնական կայքից:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում «Ռեալը» 1:2 հաշվով պարտվել է «Յուվենտուսին», իսկ պատասխան հանդիպումը կայանալու է մայիսի 13-ին:

Նախորդ հոդվածը‘«Չելսին» և «Լիվերպուլը» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վացկե. «Ես պաշտում եմ ֆուտբոլը, իսկ երբ տեսնում եմ` ինչպես է խաղում Հենրիխը, սիրտս ուրախանում է»’