‘
Բեմադրիչ, ռեժիսոր Աշոտ Ադամյանը ֆեյսբուքում գրել է.
«Ուշադիր մարդիկ նկատած կլինեն, ինչ ճաքեր են առաջացել Օպերայի շենքի ամբողջ ճակատով մեկ: Պատճա՞ռը… իհարկե, ստորգետնյա կայանատեղին է: Ծանր ճարտարապետական կառույցների անմիջական հարևանությամբ փորվող կատլավաններն անպայման վտանգում են շինությունների հիմքերը…
Խուսափել նոր նստվածքային երևույթներից՝ անհնար է: Այնպես որ, հարգարժան հայաստանցիներ, գոտեպնդվեք: Եթե հրապարակի ԳԱՂՋ նախագիծը կյանք ստանա, մենք կունենանք ճաքազարդ Թամանյանական հրապարակ»:
‘