‘Իսկ ինչո՞ւ ԱՄՆ դեսպանատունը նման «մտահոգություն» չցուցաբերեց 2008-ին ‘

1089

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, ինչպես հայտնի է` ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռմխելիություն զրկելու առիթով տարածած հայտարարության մեջ իր «մտահոգությունն» էր արտահայտել, որը ձեւակերպվել է հետեւյալ կերպ. «Մենք հուսով ենք, որ այս գործը չի հանդիսանում Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում` պայմանավորված քաղաքական շարժառիթներով, քանի որ դա կարող է արժեզրկել այն ջանքերը, որոնք ուղղված են առավել մեծ թափանցիկության խթանմանը և Հայաստանի իրավական, արդարադատության և օրենսդրական ոլորտների բարեփոխմանը»: Պարոն դեսպանի հայտարարության մեջ որեւէ խնդիր չկա, ամեն ինչ ճիշտ է։

Մի բան մնում է անհասկանալի. ինչո՞ւ ԱՄՆ դեսպանատունը նման մտահոգություն չցուցաբերեց 2008 թվականին, երբ Ազգային ժողովը ոչ թե դատական գործ սկսելու, այլ, ըստ էության, առանց հարցի քննարկման, տեղում կալանավորելու որոշում կայացրեց միանգամից չորս պատգամավորների նկատմամբ։ Մենք հուսով ենք, որ այս տարբերությունը չի հանդիսանում ԱՄՆ դեսպանատան վերաբերմունքի ընտրովի կիրառում՝ պայմանավորված քաղաքական շարժառիթներով։ Քանի որ դա կարող է արժեզրկել ԱՄՆ-ի՝ որպես ժողովրդավարության ջատագովի, ժողովրդավարության ու մարդու իրավունքների բնագավառում երկակի ստանդարտների կիրառումը մերժողի ու դատապարտողի համարումը։

Նախորդ հոդվածը‘Հայտնի թենիսիստուհին քաղցկեղը հաղթահարելուց հետո վերադառնում է կորտ’
Հաջորդ հոդվածը‘ԵԽԽՎ-ում մեկնարկել է Սաֆարովի հարցով քննարկումը ‘