‘
Իսպանական ակումբներին հաջորդ մրաշրջանից արգելվելու է որևէ նվեր տալ մրցավարներին,- տեղեկացնում է cope.es-ը:
Սույն թվականի փետրվարին սկանդալ էր առաջացել «Վիլյառեալ» – «Ռեալ» հանդիպումից (2:3) հետո: Խաղը սպսարկող մրցավարները մարզադաշտը լքել էին «Ռեալի» տարբերանշանի պայուսակներով: Այդ առթիվ խիստ դժգոհ էր մնացել «դեղին սուզանավի» նախագահը:
Ավելի ուշ «Բարսելոնան» քննդատել էր «Արքայական ակումբի» այդ քայլը և հայտարարել, որ արտագնա մրցավեճերում մրցավարներին նվերներ չի մատուցում: Հայտնի է, որ «կապտանռնագույնները», «սերուցքայինները», ինչպես նաև «Ատլետիկը», «Ռեալ Սոսյեդադը» և «Վիլյառեալն» իրենց տնային հանդիպումների օրերին մրցավարներին ակումբային տարբերանշանով նվերներ են տալիս: Օրինակ` գրիչներ, դրոշակներ և այլն:
«Ռեալի» տնային խաղերը սպասարկող մրցավարներին նաև տրվում են տվյալ մարդու ազգանունով ու խաղի ամսաթվով մարզաշապիկներ: Որպես օրենք` «Սանտյագո Բեռնաբեուից» բոլոր 4 մրցավարները հեռանում են 5-ական, իսկ խաղի տեսուչը` 1 նոր պայուսակով:
‘