Իսպանական դատարանը մերժել է Ռեալի հայցն ընդդեմ Լա Լիգայի

61

Մադրիդի «Ռեալի» դատական հայցն ընդդեմ Լա լիգայի՝ լրատվամիջոցների հասանելիության վերաբերյալ նոր պահանջների, մերժվել է Ազգային դատարանի կողմից: Դատարանը գտել է, որ բողոքը չի տեղավորվում քրեական օրենսգրքի շրջանակում և բացառվում է անարդար վարչարարության հետ կապված հանցագործությունները։ Այս մասին հայտնել է The Athletic-ը։

Դատարանը նաև նշել է, որ մադրիդյան թիմի բողոքն առ այն, որ նոր միջոցները նախագծված են հատուկ իր դեմ, դժվար է հասկանալ, քանի որ Լա Լիգայի 19 այլ ակումբներ համաձայնել են նրանց հետ 2023/2024 մրցաշրջանից առաջ տեղի ունեցած քվեարկության ժամանակ:

Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին հայտնի դարձավ, որ Լա Լիգան փոխել է հեռուստատեսային իրավունքներից միջոցների բաշխման սկզբունքը։ Խոսքը, մասնավորապես, ընդհանուր եկամուտների 25%-ի (մոտ 130 մլն եվրո) բաշխման մասին է, որը հիմնված է լինելու «սոցիալական փոխազդեցության» վրա։ Սա նշանակում է ավելի բաց մուտք հեռուստատեսային տեսախցիկների համար, ներառյալ ակումբի հանդերձարանները: Քվեարկել է 21 մասնակից (20 ակումբ և հենց Լա լիգան), դեմ է եղել միայն Մադրիդի «Ռեալը», իսկ մեկ անանուն ակումբ ձեռնպահ է մնացել։

Նախորդ հոդվածըՈսկե գնդակի կրկնակի դափնեկիր Ռոնալդոն քրիստոնեություն է ընդունել
Հաջորդ հոդվածըՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա լավագույն դարպասապահի կոչման հավակնորդներին