Իսպանական դատարանը պարտավորեցրել է ՈՒԵՖԱ-ին հրաժարվել Սուպերլիգայի ակումբների դեմ պատժամիջոցներից

123

Իսպանական դատարանը որոշում է կայացրել պարտավորեցնել ՈՒԵՖԱ-ին` հրաժարվել Եվրոպական Սուպերլիգայի ակումբների դեմ պատժամիջոցներից, հաղորդում է Marca-ն։ Կազմակերպությունը հինգ օր ունի այս վճիռը կատարելու համար:

Նշվում է նաև, որ ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել այս պահանջը չկատարելու դեպքում: Կազմակերպությունը պետք է հայտարարի պատժամիջոցների վերացման մասին պաշտոնական կայքում:

Այս գործը վարող դատավոր Մանուել Ռուիս դե Լարան գտել է որ ՈՒԵՖԱ-ն գործում է ոչ օրինական կերպով՝ խախտելով ազատ մրցակցության սկզբունքը:

Հիշեցնենք, որ  «Ռեալը», «Բարսելոնան», «Աթլետիկոն», «Յուվենտուսը», «Ինտերը», «Միլանը», «Չելսին», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը», «Տոտենհեմը» ծրագրում էին մասնակցել Սուպերլիգային: Ավելի ուշ բոլոր ակումբները, բացառությամբ «Յուվենտուսի», «Ռեալի» և «Բարսելոնայի», հայտարարեցին նախագծից դուրս գալու մասին:

Նախորդ հոդվածը«Բարսելոնան» դիտարկում է 5 մարզչի թեկնածություն՝ Կումանին փոխարինելու համար
Հաջորդ հոդվածըԿարեն Լազարյան. «Մենք գալիս ենք ծառայելու Գորիսին, եւ ոչ թե Գորիսը ծառայեցնելու մեզ»․ Սյունյաց Երկիր