‘
Իսպանական մամուլում ակտիվորեն քննարկվում է «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոյի տարօրինակ պահվածքը: Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստն ընդգրկված էր ԲԿՄԱ-ի դեմ խաղի մեկնարկային կազմում և մասնակցել էր ամբողջ հանդիպմանը:
Իսպանացի ֆուտբոլիստը խաղից հետո լեզվակռվի մեջ էր մտել «արքայական ակումբ»-ի երկրպագուների հետ, ովքեր նրա անհաջող ելույթի համար սուլել էին: Բացի այդ, Մարսելոյի փոխարինումից հետո նա հրաժարվել էր կրել ավագի թևկապը՝ այն փոխանցելով Դանի Կարվախալին: Հետագայում Իսկոն իր արարքը բացատրել էր նրանով, որ խոստացել էր Կարվախալին դարձնել թիմի ավագը:
Լրատվամիջոցներն, այնուամենայնիվ, չեն հավատում խաղացողի խոսքերին և մի շարք վարկածներ են առաջ քաշում: Գլխավոր վարկածն այն է, որ Իսկոն խնդիրներ ունի «սերուցքայիններ»-ի գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարիի հետ և մտադիր է հեռանալ ակումբից:
‘