Իսպանական ֆուտբոլում բողոքի ալիք է բարձրանում

368

Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի մրցավարների տեխնիկական կոմիտեի (CTA) ղեկավար Լուիս Մեդինա Կանտալեխոյին մեղադրում է թիմին վնասելու նպատակով տեսակրկնապատկերների համակարգն (VAR) օգտագործելու համար, հայտնում է El Debate-ն:

Բողոքի մեջ նշվում է, որ կոմիտեն ունի գաղտնի օպերացիոն սենյակ, որտեղից VAR-ի և AVAR-ի մրցավարները ցուցումներ են ստանում խնդրահարույց դրվագների ժամանակ, իսկ դա հակասում է IFAB-ի (Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդ) արձանագրություններին:

Օպերացիոն սենյակի ղեկավարը յուրաքանչյուր խաղում փոխվում է: Ղեկավարները հեռախոսով խորհուրդներ են տալիս VAR-ի, AVAR-ի մրցավարներին, ինչպես նաև CTA-ի ներկայացուցչին: Օպերացիոն ղեկավարների անունները գաղտնի են պահվում, սակայն հեռախոսազրույցները ձայնագրվում են:

Բողոքի մեջ նշված են նաև մրցավարական կոմիտեի մի շարք անդամների և Լա լիգայի հանդիպումները սպասարկող հայտնի մրցավարների անուններ:

Նախորդ հոդվածըMarca. Բենզեման կոնֆլիկտ է ունեցել «Ալ-Իթիհադի» մարզչի հետ
Հաջորդ հոդվածըՕբամեյանգ. «Հիանալի կլինի, եթե Կլոպը գլխավորի «Բարսելոնան»»