‘
As պարբերականը քվարկություն է անցկացրել, որպեսզի պարզի իսպանացի ֆուտբոլասերների կարծիքը հավաքականի դարպասապահի հարցում:
Երկրպագուների միայն 38,4 տոկոսն է ցանկություն հայտնել, որ Իրանի դեմ ԱԱ-2018-ի առաջիկա խաղում «ֆուրիա ռոխայի» դարպասը Դե Խեան պաշտպանի:
Առաջատար է դարձել Բիլբաոյի «Ատլետիկի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան: Նրա օգտին քվեարկել են 49,8 տոկոս ընթերցողները:
Իսպանիայի երրորդ դարպասապահ Խոսե Մանուել Ռեյնային է վստահում 11,8 տոկոսը:
Հիշեցենք, որ Դե Խեան Պորտուգալիայի դեմ խաղում (3-3) կոպիտ սխալներ է թույլ տվել:
‘