‘Իսպանացին 15 միլիոն եվրո է պահանջում ՖԻՖԱ-ից ‘

1820

Իսպանիայի բնակիչ Ֆրանսիսկո Լոպեսը մտադիր է դատի տալ ՖԻՖԱ-ին մրցավարի վիդեոօգնականի (VAR) համակարգն օգտագործելու համար: Այս մասին հաղորդում է Marca-ն:

Լոպեսը հավաստիացնում է, որ առաջինը ինքն է դեռևս 1999 թվականին Իսպանիայի կրթության ու մշակույթի նախարարությանը տվել տեսակրկնությունների գաղափարը: Նրա նախագիծը ստացել է «Ֆուտբոլը 21-րդ դարում. ապագայի տեխնոլոգիաները մրցավարների համար» անվանումը:

Ավելի վաղ Ֆրանցիսկոն Արքայական իսպանական ֆուտբոլի ֆեդերացիային ու ՖԻՖԱ-ին պահանջ էր ուղղել՝ չօգտագործել այդ տեխնոլոգիան: Հիմա նա որպես փոխհատուցում 15 միլիոն եվրո է պահանջում (3 միլիոն եվրո՝ ամեն տարվա համար):

Նախորդ հոդվածը‘Մասկերանոն ավարտեց միջազգային կարիերան’
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն դադարեցրել է համագործակցությունը Մարադոնայի հետ նրա պահվածքի պատճառով’