‘Իսպանացի գրող Գոնսալո Գուարչը պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով’

1029

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է իսպանացի գրող Գոնսալո Գուարչին, ում Հայոց ցեղասպանության թեմայով փաստագրական երեք վեպերի ռուսերեն հրատարակության շնորհանդեսը օրերս տեղի է ունեցել Երևանում: Գոնսալո Գուարչի եռագրությունը՝ «Հայկական տոհմածառը», «Հայոց կտակ» և «Սպիտակ լեռը», ներկայացնում է ոչ միայն 1915թ. ողբերգական իրադարձությունները, այլ նաև քաղաքական այն դրդապատճառները, որոնք հանգեցրել են ցեղասպանությանը:

Բարձր գնահատելով գրողի գործունեությունը՝ Սարգսյանը պարգևատրել է նրան «Մովսես Խորենացի» մեդալով և նշել, որ Գոնսալո Գուարչի գրական աշխատանքը մշակույթների և քաղաքակրթությունների փոխադարձ հարստացման իսկական օրինակ է, հայտնում է president.am-ը:

Նախորդ հոդվածը‘Ռոնալդինյոն կարող է տեղափոխվել «Բեշիքթաշ»’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյան. Հարկավոր է է՛լ ավելի մեծ ջանքերով մոբիլիզացնել բոլոր ռեսուրսները’