‘Իսպանիայի ամենահին ակումբը կվաճառվի մեկ եվրոյով’

1699

‘

Իսպանիայի ամենահին՝ «Ռեկրեատիվո դե Ուելվան» կվաճառվի մեկ եվրոյով այն բանից հետո, երբ Ուելվայի քաղաքային խորհուրդը կլուծի ակումբի պարտքերի հարցը։

Իսպանական EFE գործակալությունը հայտնում է, որ Eurosamop ընկերությունը գործարք է կնքել Ուելվայի քաղաքային խորհրդի հետ՝ ակումբի բոլոր բաժնետոմսերը 1 եվրոյով գնելու մասին։ Երկրի ամենահին ակումբը դեկտեմբերին նշել է իր հիմնադրման 128 -րդ տարեդարձը, բայց վերջին տարիներին ֆինանսական խնդիրներ է ունեցել, որոնց պատճառով «Ռեկրեատիվոն» հիմա սնանկացման եզրին է։

Ներկա պահին 7,6 միլիոն եվրո պարտք ունեցող ակումբն Իսպանիայում հանդես է գալիս շրջանային մակարդակով։ Ակումբի պարտքերը հիմա մարում են քաղաքային խորհրդի բյուջեի հաշվին։

‘

Նախորդ հոդվածը‘Ազար. «Ավելի լավ է խաղալ Չինաստանում, քան Իսպանիայում նստել պահեստայինների նստարանին»’
Հաջորդ հոդվածը‘Յոախիմ Լյովը «Արսենալի» գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն է’